Բաժիններ՝

Պուտինի վարկանիշը հասել է ռեկորդային՝ 90%-ի

10 ռուսից 9-ը հավանության է արժանացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:

Պուտինի վարկանիշը սահմանել է նոր ռեկորդ՝ 89,9%: Նախորդ՝ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2015թ. հունիսին՝ կազմելով 89,1%, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես ասվում է հետազոտության մեջ, Պուտինի աշխատանքին նման բարձր գնահատական տալն առաջին հերթին կապված է Սիրիա տեխնիկա ու զինծառայողներ ուղարկելու ու զինյալների դիրքերին հասցված ռուսական ավիահարվածների հետ:

Այդ իրադարձությունը հարցվածների 26%-ն անվանել է անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունը:

Հարցվածների 9%-ին անցնող շաբաթը հիշվել է մարզական, 5%-ին՝ Ուկրաինայի իրադարձություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս