Բաժիններ՝

Ամերիկացի երիտասարդը գնդակահարել է իր երկու քույրերին

ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը հետաքննում է երկու դեռահասների՝ 16 ու 17 տարեկան Սառա ու Էլիզաբեթ Հեյդենների սպանության փաստը:

Հայտնի է, որ կա արդեն կասկածյալ՝ Մեթյու Հեյդենը, ով սպանված աղջիկների ավագ եղբայրն է:Երիտասարդը վիրավորել է նաև աղջիկների ընկերոջը՝ 17-ամյա Ջոշուա Հաքերին:

21-ամյա երիտասարդը 9 միլիմետրանոց «Բերետտա» ատրճանակից կրակել է միկրոավտոբուսի ուղղությամբ, որտեղ գտնվել են դեռահասները, իսկ ինքը հանձնվել է ոստիկանությանը:

Հայտնի է, որ ոստիկանություն է զանգահարել աղջիկների մայրը, տեղեկացնում է LifeNews-ը:

Ներկայում ենթադրյալ մարդասպանը կալանքի տակ է: Նրա մոտիվների մասին ոչինչ հայտնի չէ:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս