Բաժիններ՝

«Նաիրիտի» ղեկավարությունն արդեն ավարտել է գործարանի վերագործարկման ծրագրի մշակումը

168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտի» ղեկավարությունն արդեն ավարտել է գործարանի վերագործարկման ծրագրի մշակումը և շուտով կուղարկի Ազգային ժողով: Ըստ մեր աղբյուրների՝ ի կատար է ածվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի պահանջը և ծրագրում գործարանը բութադիենային տեխնոլոգիայով թողարկելու համար անհրաժեշտ ներդրումները հաշվարկվել են 236 մլն դոլար, այն նույն չափով, ինչ աուդիտում նշել էր Համաշխարհային բանկը: Գործարանի մասնագետների մշակած նախկին ծրագիրը՝60 մլն դոլար արժողությամբ, պարզապես կորել է:

Պարզ է, որ 236 մլն դոլար ոչ մեկը չի ներդնի «Նաիրիտի» վերագործարկման համար, քանի որ մոտ 20 տարի կպահանջվի այդ միջոցների հետգնման համար:

Նկատենք, որ գործարանի ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը համարվում է ացետիլենային տեխնոլոգիայի մասնագետ, և այս նոր ծրագրում ացետիլենով աշխատացնելու համար պահանջվող գումարի չափը նշված է 56 մլն դոլար՝ ի տարբերություն ՀԲ-ի աուդիտի, որտեղ նշված էր 192 մլն: Մինչդեռ, գործարանի նախկին տնօրենը բութադիենային տեխնոլոգիայի մասնագետ էր և գտնում էր, որ 60 մլն դոլարն էլ բավական է բութադիենով աշխատացնելու համար: Ընդ որում՝ բութադիենն անհամեմատ եկամտաբեր է ացետիլենից և անկախ մասնագետները գտնում են, որ առավել  նպատակահարմար է վերագործարկումը սկսել ացետիլենային եղանակով և հետզհետե արդիականացնելով անցնել բութադիենի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս