
Ցանկանում եմ ևս 5-6 տարի խաղալ և ավարտել կարիերաս «Ռեալում». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2014-15թթ. «Ոսկե խաղակոշիկի» պարգևատրումից հետո հայտարարել է, որ պլանավորում է ավարտել կարիերան մադրիդյան ակումբում:
«Իմ երազանքը կարիերաս «Ռեալում» ավարտելն է: Եթե հոգ տանես առողջության մասին, ապա կարելի է խաղալ մինչև 40 տարեկան: Ես դեռ ունեմ 5-6 տարի բարձր մակարդակի վրա խաղալու համար:
Ինձ համար լավ է և հարմարավետ Մադրիդում, այստեղ ես ինձ օգտակար եմ զգում: Ցանկանում եմ օգնել «Ռեալին» հաղթել»,- ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը հարձակվողին փորձում էին ձեռք բերել «ՊՍԺ»-ն և նրա նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը