Ինչո՞ւ է Արամ Մանուկյանը տվել Վահրամ Բաղդասարյանի անունը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Մի առիթով «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով իր ընդդիմադիր գործընկերների քաղաքական դիրքորոշմանը, կարծիք էր հայտնել, թե ընդդիմադիրները պարզապես ականջահաճո հայտարարություններ են անում, որպեսզի գրավիչ դառնան ու հաճախ հակասում են իրենք իրենց: Վահրամ Բաղդասարյանը մանրամասնել էր . «Նիկոլն ասաց, որ ինքը չի միանա «ոչ»-ին, բայց հանրությանը կոչ արեց «ոչ» ասել բարեփոխումներին՝ ինքնըստինքյան միանալով այդ ճակատին:
Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը ասում էին՝ որեւէ քննարկման չենք մասնակցելու, բայց ուղիղ եթեր էին ուզում, որպեսզի նկարահանվեն, եւ բուռն քննարկման մեջ են մտնում: Իրենք հասկացան, որ քննարկման չմասնակցելով՝ քաղաքական դաշտից դուրս են մնում: Բայց ուշ հասկացան»: Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց` արդարացվա՞ծ է արդյոք ՀՀԿ-ականի այս մոտեցումը նա պատասխանեց, որ հարցը կոռեկտ չէ: Դառնալով հարցի այն հատվածին, թե հակասում են իրենց հայտարարություններին, թե չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, հետո եթեր են պահանջում, պարոն Մանուկյանն ասաց. «Բովանդակային քննարկումների մենք չենք մասնակցել, բայց մենք եթեր պահանջում ենք, որ ժողովրդին բացատրենք`դա ավանտյուրա է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: