Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի որոշ մասը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի մի որոշ մասը։ Մեր տեղեկությունը հաստատեց նաև նրա խոսնակ Սիրան Գրիգորյանը։ Թե քանի տոկոս և ինչ պայմաններով, մեզ փոխանցեցին. «Այո, Արթուր Աբրահամն ամիսներ առաջ բանկի մի փոքր մասի բաժնետոմսեր է ձեռք բերել, բայց ավելին չի ցանկանում պատասխանել»։ Հիշեցնենք, որ «Յունիբանկը» փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ Արթուր Աբրահամը «Յունիբանկ» ՓԲԸ նախագահ Վարդան Աթայանի սանիկն է։

 

Գնորդների ցանկում շրջանառվում էր նաև դուդուկահար Ջիվան Գասպարյանի անունը, սակայն մաեստրոն հերբեց լուրը. «Ես ընդամենը իրանց ռեկլամն եմ անում, ես ոչ թե բաժնետեր եմ, այլ՝ գործընկեր։ Իմ կապն այնքանով է, որ ես իրենց եմ հարգում, իրենք էլ՝ ինձ։ Իրենք իմ 80-ամյակին շատ մտերիմ բաներ արեցին»։ Գասպարյանն ասաց, որ թեև ինքը գովազդում է, որ «կարող եք դառնալ վստահելի բանկի բաժնետեր» բայց չգիտի, թե ինչու են բաժնեմասերը վաճառքի հանել. «էդ պատասխանատու խոսակցություն է, ես չգիտեմ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս