Վահան Մարտիրոսյանի զոքանչը հեռացվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իբրեւ քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց եւ այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչեւ այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»: Երբ հայտնի է դարձել, որ նրա փեսան եւ դուստրը փախել են Ադրբեջան, հոսպիտալի տնօրինությունը, տեղեկությունը եւս մեկ անգամ պաշտոնապես ճշտելուց եւ հաստատում ստանալուց հետո, Անահիտ Գասպարյանին հայտնել են, որ նա աշխատանքից ազատված է: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց տարատեսակ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում: Իսկ այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է մի կնոջ վստահությունը չարաշահելով՝ նրա տանից գումար գողանալու մեջ: Դրանից մեկ ամիս էլ չանցած հայտնի դարձավ, որ նա փախել եւ ապաստանել է Ադրբեջանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս