Պսկովում դեռահասները ծաղրուծանակի են ենթարկել իրենց մերկ ընկերուհուն ու լուսանկարները հրապարակել համացանցում
Ոստիկանությունը ստուգում է անչափահասների մի խմբի, որոնք ծաղրուծանակի են ենթարկել իրենց ընկերուհուն, հայտնում է LifeNews-ը:
Հիվանդանոցում հայտնված աղջկա մոտ ախտորոշվել է սեռական օրգանների վնասվածք կողմնակի առարկաներով, ամենայն հավանականությամբ գրիչով վնասելու հետևանքով:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Պսկովում սեպտեմբերի 26-27-ը մի քանի դեռահաս ծաղրուծանակի է ենթարկել 15-ամյա Վերոնիկա Ռ-ին, իսկ հետո համացանցում տեղադրել մերկ աշակերտուհու լուսանկարը:
LifeNews-ի տեղեկություններով՝ աղջիկն ու իր 13-ամյա ընկերուհին գնացել են երեկույթի: Տղաներից մեկը հայտնել է, որ աղջիկը արդեն ոչ ադեկվատ է եղել, իրենք էլ որոշել են օգտվել այդ փաստից:
Ծաղրելուց հետո դեռահասները աղջկան հագցրել են, տարել փողով ու նստացրել նստարանին: