Ամեն դեպքում, ԱՄՀ առաքելության ղեկավարը հավաստիացրեց, թե 2015-16թթ. համար սեկվեստր չեն առաջարկել և դա միայն ուժեղ ռիսկերի դեպքում կարելի է կիրառել:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ համայնքների ղեկավարների հետ կազմել ցանկ, թե որ համայնքում որքան բերք է առկա, որի համաձայն էլ ըստ ժամանակացույցի մթերումները կկազմակերպվեն:
«Այս տարի կրճատվեցին ներմուծումները, ձմեռը բավականին մեղմ էր և գազի ներմուծումը ավելի քիչ եղավ, դրամական փոխանցումները ավելի ցածր էին, որը նպաստեց, որ ներմուծումները ցածր լինեին: Միևնույն ժամանակ արտահանումը բավականին լավ ցուցանիշ է արձանագրել, հաշվի առնելով միջազգային զարգացումները, պղնձի նոր հանք է գործարկվել և արտահանումներն ավելացել են, չնայած գները նվազել են»:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Հայրիվանք գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, նավակը, որում եղել է 3 մարդ, շրջվել է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացած ահանզանգի հետքերով պարզել է, որ ՀՀ ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի աշխատակիցը շարունակաբար ճնշումներ է գործադրել դատապարտյալ Կ. Ս.-ի նկատմամբ և վերջինիս խոսքերով, սպառնացել է «Գործ սարքել գլխին»:
Օրեր առաջ Շենգավիթ շրջանում անհետ կորած աղջիկը ոչ միայն հայտնաբերվել է, այլև՝ հայտարարել, որ իրեն ցանկացել են բռնաբարել: Ըստ աղջկա՝ իր ծանոթ տղան դանակի սպառնալիքով իրենց շենքի բակից իրեն տարել է մեկ այլ վարչական շրջան, որտեղ մի բնակարանում գիշերել են:
Անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջային իրադարձությունների զարգացման ընթացքին` նախարարը մասնավորապես նշեց, որ հատկապես նման իրավիճակում հայկական զինված ուժերում հաջողությունների կարելի է հասնել միայն զինված ուժերի առջև ծառացած խնդիրների հետևողական իրականացմանը նպատակաուղղված հմուտ, գրագետ, բանիմաց հրամանատարական կազմի համապատասխան աշխատանքի արդյունքում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի բոլոր հանգամանքները, մեղսակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Սևիլիայի» հետ հանդիպմանը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 3-ին:
Գերմանիան Վրաստանին հավելյալ հատկացրել է 156 մլն եվրո, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանում Գերմանիայի դեսպանությանը:
Sun պաբերականը հայտնում է, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան «Բավարիայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլային դիտարկում է՝ որպես Անգլիայի հավաքականի հաջորդ գլխավոր մարզչի հիմնական թեկնածու:
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա:
Էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանը վերջին տարիներին ընդլայնել է ռազմական ծախսերը` նպաստելով արդեն անկայուն և ռազմավարական տարածաշրջանում անհանգստության առաջացմանը:
Երեխաների շրջանում թունավորումները հիմնականում զարգանում են շատ արագ, ունենում ծանր ընթացք և պահանջում ոչ միայն անհապաղ բժշկական օգնություն, այլև երկարատև բուժում:
ԱՄՆ-ը գրանցել է Սիրիայի երկնքում ռուսական ռազմական ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի թռիչքների սկիզբը, որոնք տեղակայված են Լաթաքիայի ավիաբազայում, հայտնել է ամերիկյան The Daily Beast-ը՝ հղում կատարելով Պենտագոնի անանուն ներկայացուցիչներին:
«Ես ընդունում եմ, որ այն շնորհվում է ոչ այնքան իմ անձին, որքան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Անշուշտ, դա մեծ պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանը՝ մի երկիր, որն այնքան հպարտ է իր քրիստոնեական ինքնությամբ և նաև վեհանձն մարդկանցով ու մշակույթների նկատմամբ իր անկեղծությամբ, հարգալից է մարդու և ազգերի համաձայնության հարցում ամրագրված իրավունքների նկատմամբ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է կարդինալ Սանդրին:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 02.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Սերգեյ Ղ.-ն:
Women in Football կազմակերպությունն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային է ներկայացրել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և նախկին բժիշկ Եվա Կարնեյրոյի մասնակցությամբ դրվագի մասին ողջ տեղեկատվությունը:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երեկ հայտնել է երկրում եռօրյա սուգ հայտարարելու մասին՝ ի հիշատակ Մեքքայի մերձակայքում՝ Մինա հովտի մոտ, մուսուլման հավատացյալների հրմշտոցի հետևանքով մահացած իրանցի ուխտավորների, հայտնում է Press TV գործակալությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Խոր Վիրապի խաչմերուկ» կոչվող հատվածում 4000-ից ավելի գյուղացիներ հիմնականում՝ Արարատի մարզի 20 գյուղերից, խաղողով բարձված բեռնատար մեքենաներով փակել են ճանապարհը:
Սեպտեմբերի 26-30-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
«Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոսանքի տրամադրման խնդիր հանրահավաքի կազմակերպիչների կողմից չի բարձրացվել: Ներկայացնում ենք հանրահավաքի իրազեկման փաստաթուղը՝ ուղղված Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին»:
Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերը, լրջորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի՝ իրենց ստանձնած պարտավորությունները, շարունակում են նպատակաուղղված կերպով գործողություններ կատարել քաղաքացիական բնակչության դեմ:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Բարեկամության փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսական «Լուչ Էներգիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը ստացել է վնասվածք սեպտեմբերի 14-ին կայացած Տուլայի «Արսենալի» դեմ խաղում։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգեւների շնորհման հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:
Ուկրաինայի նախարարների կաբինետը, համաձայն երկրի Ազգային անվտանգության ու պաշտպանության ծառայության որոշման, որոշում է կայացրել արգելել ռուսական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ուկրաինա:
Համարժեք պատասխան չստանալով, հակառակորդը մեր նկատմամբ վարում է սողացող պատերազմի քաղաքականություն՝ նպատակ ունենալով հարվածների ծավալն ու ինտենսիվությունը հետզհետե մեծացնելու միջոցով հյուծել և կամազրկել մեր բանակին ու ժողովրդին:
Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա չշահագործվող շինությունում այրվում է անասնակեր: