
«Այս ակումբը կարող է լավագույնը դառնալ պատմության մեջ». «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան

Իվուարցին տպավորված է Դե Բրոյնեի և Սթերլինգի խաղով: ««Սանդերլենդի» դեմ խաղում Դե Բրոյնեն պարզապես ֆանտաստիկ էր. դարձավ գոլի հեղինակ և կատարեց գոլային փոխանցում: Ռախիմը նույնպես լավ խաղաց, իսկ Ագուերոն մեր լավագույն ռմբարկուն է: Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք հիմա Եվրոպայի ամենատպավորիչ ակումբներից ենք:
Մեր բոլոր դիրքերը երբեք այսքան ուժեղ չեն եղել: Աֆրիկայում այս դեպքում ասում են. «Ամեն ինչ խառնված է իրար, ինչպես մայոնեզը»:
Մենք աշխատում ենք, որ աշխարհի լավագույն թիմը լինենք: Դա հեշտ չէ, քանի որ նորեկները վերջերս են եկել: Բայց ահա ես նայում եմ նրանց և ասում եմ. «wow»»,- Տուրեի խոսքերը ցիտում է Mirror-ը:
Վեցերորդ տուրից հետո «քաղաքայիններն» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են առաջին հորիզոնականը` հավաքելով 15 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը