Պուտինը մատնացույց կանի Օբամային, թե ինչպես պահի իրեն Մերձավոր արևելքում. The Washington Times
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մերձավորարևելյան քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ տարածաշրջանում հետագա գործողությունների մասին նրան ցուցումներ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է The Washington Times-ի հոդվածագիր Թոդ Վուդը:
Նրա կարծիքով՝ հենց դա է պետք ակնկալել Նյու Յորքում երկու ղեկավարների հանդիպումից:
Վուդի խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանը, ամրապնդելով դիրքերը Սիրիայում՝ Տարտուսի բազայում, աջակցելով նախագահ Բաշար Ասադին, «գերազանցել է ԱՄՆ-ին սիրիական կոնֆլիկտում ու դարձել է գերիշխող ուժ տարածաշրջանում»:
«Հրաժարվելով Մերձավոր արևելքում առաջատար դիրքից ու խլելով հազարավոր կյանքեր ու ծախսելով մոտ 1 տրլն դոլար՝ նախագահ Օբաման համաձայնեց հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նյու Յորք այցի ընթացքում»,- գրում է Վուդը:
«Պուտինը, ամենայն հավանականությամբ, կասի Օբամային, թե ինչպես պետք է տարածաշրջանում գործեն ամերիկյան զորքերը, որպեսզի չխանգարեն ռուսական ակտիվությանը»,- ենթադրում է վերլուծաբանը:
Հեղինակը նշում է, որ նման իրավիճակը ստեղծվեց 2013 թվականին, երբ Օբաման հետ քաշվեց սեփական «կարմիր գծից»՝ հրաժարվելով ավիահարվածներից՝ կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետ ու թույլ տվեց Պուտինին գտնել հարցի դիվանագիտական լուծում: