
Հուսով եմ, որ Պեպ Գվարդիոլան կմնա «Բավարիայում» հունիսի 30-ից հետո. Կարլ-Հայնց Ռումենիգե

«Հիմա ամեն ինչ շատ պարզ է. մենք ունենք լավ ակումբ, իսկ լավ ակումբը պետք է ունենա լավ մարզիչ: Առաջ դա Յուպ Հայկենսն էր, իսկ հիմա այս մարդը Պեպ Գվարդիոլան է: Ես հուսով եմ, որ Պեպը կմնա «Բավարիայում» 2016թ. հունիսի 30-ից հետո:
Մարզիչն իրեն լավ է զգում: Նրա տրամադրության տակ կան հրաշալի ֆուտբոլիստներ: Մյունհենը հրաշալի քաղաք է: Կան բազմաթիվ պատճառներ` նորից «Բավարիան» ընտրելու համար»,- Ռումենիգեի խոսքերը ցիտում է DPA-ն:
«Գվարդիոլան մնաց: Բայց Պեպը պետք է վերջնական որոշում կայացնի մինչև տարվա վերջ: Հակառակ դեպքում ավելի դժվար կլինի»,- ավելացրել է «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը:
2013թ. Գվարդիոլան «Բավարիայի» հետ եռամյա պայմանագիր է կնքել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը