Բաժիններ՝

«Թեպետ ՌԴ-ի զարգացումներն ազդում են ՀՀ-ի վրա, բայց դա մեկը մեկին չէ»

«Թեպետ Ռուսաստանի զարգացումներն ազդում են Հայաստանի վրա, բայց դա մեկը մեկին չէ: ՀՀ արտահանումների մեջ ՌԴ մասնաբաժինը նվազել է մինչև 10%, ՀՀ ներմուծումների մեջ ավելի մեծ մասնաբաժին է հասնում ՌԴ-ին, դրանք հիմնականում էնրգակիրներն են, որոնց հաշիվ ապրանքագրերը դոլարով են ներկայացվում: Այս տարի արտասահմանից փոխանցումների նվազմանը համընթաց նվազել են նաև ներմուծումները: ՌԴ հետ ֆինանսների և ներդրումների կապերը նշանակալի են, բայց այդքան խոշոր չեն և, եթե ռուբլու արժեքը այդքան փոխվում է, դա չի նշանակում, որ դրամն էլ պետք է փոխվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ ռուսական ռուբլու 80 և ավելի տոկոս արժեզրկման պարագայում ՀՀ դրամն արժերզկյվել է մինչև 20%, արդյոք դրամի փոխարժեքը շարունակո՞ւմ է լողացող մնալ, եթե ոչ, իրականում որքա՞ն պետք է լիներ դոլար/դրամ հարաբերակցությունը:

Մ.Հորթոնը նշեց, որ բացի դա՝ ՌԴ-ում բավականին բարձր է գնաճը՝ 20%, ՀՀ-ում ցածր է՝ 3-4%, այսինքն՝ շատ բնականոն և ոչ զարմանալի է, որ այս երկու արժույթների միտումները կտարամիտվեն: Նրա խոսքով՝ դրամի վրա ճնշումը մեղմվել է արտաքին հաշվի ճշգրտման արդյունքում. «Դրամը պահպանելու նպատակով եղել է ԿԲ միջամտություն, մոտավորապես մարտից այդ միտումը թուլացել է, բացառությամբ մի դրվագի՝ ղազախաչինական անհանգստությունների ֆոնին: Դրանից ի վեր դրամի արժեքը կայունացել է և ԿԲ-ն կարողացել է իր ծախսած գումարի մի մասը հետ գնել՝ անցած շաբաթ գնել է 20 մլն դրամ: Դրամն այս շաբաթ արժևորվել է, հաջորդ շաբաթներին էլ կարող է արժևորվել, նախքան կսկսեն աշխատել որոշ գործոններ ՝ օրինակ՝ գազի վճարման համար արժույթի պահանջարկը»:

Դրամի, ռուբլու և դոլարի միջև որևէ կապ տեսնելը Հորթոնն անվանեց հոգեբանական երևույթ և տնտեսապես ոչ հիմնավորված. «Ապագայի համար կան ռիսկեր, բայց դրանք միայն ռիսկեր են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս