Volkswagen-ը կղեկավարի Porsche-ի գլխավոր տնօրենը
Porsche-ի գլխավոր տնօրեն Մատիաս Մյուլլերը նշանակվել է Volkswagen-ի նոր գլխավոր տնօրեն, հայտնում է The Independent-ը:
Մյուլլերի թեկնածությունը հավանության է արժանացել Volkswagen-ի դիտորդական խորհրդի նիստում:
Հիշեցնենք, որ նախօրեին Volkswagen-ի ղեկավար Մարտին Վինտերկորնը հրաժարական է ներկայացրել:
«Volkswagen-ը կարիք ունի նոր կադրերի: Ես ազատում եմ տեղս ու հրաժարական եմ ներկայացնում, որպեսզի տեղ բացեմ նոր մարդկանց համար»,- հայտարարել էր Վինտերկորնը:
Գերմանական ավտոարտադրողի ղեկավարությունը խոստովանել է, որ գաղտնի ծրագրով, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական նորմերը, կարող է հագեցած լինել շուրջ 11 մլն դիզելային շարժիչով ավտոմեքենա:
Ինչպես Volkswagen-ի ավտոմեքենաների, այնպես էլ կոնցեռնի մուս ստորաբաժանումների մեքենաների վրա, ինչպիսիք են, օրինակ՝ Audi-ն, Skoda-ն, Seat-ը կամ Porsche-ն, տեղադրվել են սարքեր, որոնք ստուգման ժամանակ նվազեցրած են ցույց տվել մթնոլորտն աղտոտող գազերի արտանետման իրական ծավալները:
Որոշ տվյալների համաձայն՝ դիզելային մոդելների սխալ տվյալները կարող են առնչվել 11 մլն ավտոմեքենայի:
Բացի այդ՝ աղբյուրները պնդում են, որ գերմանական Volkswagen AG ավտոարտադրողը պատրաստվում է աշխատանքից ազատել Audi-ի ու Porsche-ի մի քանի թոփ-մենեջերների, ինչպես նաև ամերիկյան ստորաբաժանման ղեկավարին: