Բաժիններ՝

Ճապոնուհիների երիտասարդացնող դիմակը

Ինչպես հայտնի է՝ դարեր շարունակ ճապոնուհիները հնագույն բազմաթիվ և բնական նյութերից կազմված բաղադրատոմսերով միջոցներ են գործածում, որոնք պահպանում են մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը: Ճապոնուհիները մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքինին, այդ իսկ պատճառով 50-60 տարեկանում նրանք շատ երիտասարդ, թարմ և գեղեցիկ տեսք են ունենում:

Ճապոնական երիտասարդացնող հրաշալի դիմակ է ներկայացրել maskifase կայքը:

Դիմակի օգտակար հատկանիշները

Երիտասարդացնող դիմակի բաղադրատոմսն ունի մի քանի տարբերակներ, այսօր կխոսենք դրանցից երկուսի մասին:

Նախ և առաջ՝ պետք է նշել, որ ճապոնական դիմակը հրաշալի է այն կանանց համար, ում մաշկը ենթարկվել է տարիքային փոփոխությունների: Այս դիմակի շնորհիվ մաշկը սկսում է փայլել, հարթ և ավելի ձիգ, փափուկ է դառնում, հարթվում են կնճիռները, մաշկի ծակոտիները նեղանում են, անհետանում են կարմրությունն ու չորությունը: Դիմակի ազդեցությունը զգացվում է նույնիսկ մի քանի անգամ օգտագործելուց հետո:

Այս դիմակը հարմար է բոլոր տիպի մաշկերի համար, սակայն, եթե ալերգիա ունեք բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ, ապա դիմակը նախ պետք է փորձարկել ձեռքի վրա, և, եթե ալերգիկ ռեակցիա չունենաք, կարող եք այն օգտագործել դեմքին:

Դիմակի բաղադրությունը

  • 1թ/գ ալյուր
  • 1թ/գ մեղր
  • 1թ/գ պաստերացված կաթ

2-րդ դիմակի համար ձեզանից կպահանջվի

  • Կես ճաշի գդալ բրինձ
  • 3ճ/գ մեղր
  • 1ճ/գ մաքուր ջուր
  • 1ճ/գ մարգարտի փոշի

Եթե ալերգիա ունեք մեղրից, կարող եք այն բացառել բաղադրատոմսից:

Ինչպե՞ս պատրաստել դիմակը

Առաջին բաղադրատոմսով դիմակը պատրաստելու համար նույն չափաբաժնով խառնեք ալյուրը, մեղրն ու կաթը: Ամեն ինչ զգուշորեն խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված խառնուրդը հաստ շերտով քսեք մաքուր դեմքին: Դիմակը թողեք մնա կես ժամ, ապա բուսական խոտերի թուրմով լվացեք դեմքը:

Երկրորդ բաղադրատոմսով դիմակը պատրաստելու համար՝

Քայլ առաջին.

Լվացեք բրինձը և խաշեք այն: Բլենդերով հարեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Քայլ երկրորդ.

Բրնձի խյուսին ավելացրեք մեղրը:

Քայլ երրորդ.

Այս ամենին ավելացրեք մարգարտե փոշին և բոլորը միասին լավ խառնեք:

(Ուշադրությո՛ւն: Մարգարտե փոշին բնական միջոց է, այն ստանում են լճերում աճեցրած մարգարիտը մանրացնելու ճանապարհով: Այս փոշին կարող եք ձեռք բերել դեղատներից կամ առցանց խանութներից):

Քայլ չորրորդ.

Ստացված տաք խառնուրդը հաստ շերտով քսեք մաքուր դեմքին: 20 րոպե անց լվացեք տաք ջրով կամ դեղաբույսերի թուրմով:

Արդեն մի քանի անգամ օգտագործելուց հետո կնկատեք փոփոխությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս