Բաժիններ՝

Հայտնի է, թե երբ կհանդիպեն Պուտինն ու Օբաման Նյու Յորքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպումը տեղի է ունենալու փոխադարձ պայմանավորվածությամբ:

«Հանդիպումը տեղի կունենա փոխադարձ պայմանավորվածությամբ»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե ով է եղել հանդիպման նախաձեռնողը:

Պեսկովը նշել է, որ հանդիպման առանցքային թեման լինելու է Սիրիան: Պուտինի մամլո քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը երկու երկրների նախագահները կքննարկեն, եթե ժամանակ լինի:

«Ուկրաինայի հարցով հիմնական քննարկումները, այնուամենայնիվ, տեղի կունենան հոկտեմբերի 2-ին Փարիզում «նորմանդյան քառյակի» ձևաչափով»,- հավելել է նա:
Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրանց ելույթներից հետո ու կտևի մոտ 1 ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930