Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը Forbes-ի ամենաազդեցիկ սպորտային գործակալների վարկանիշում երկրորդն է
Ժորժե Մենդեշը հաճախորդների տրանսֆերներից վաստակել է 95.6 մլն դոլար: Այս ցուցանիշով նա զիջել է միայն բեյսբոլի գործակալ Սկոտ Բորասին (117.1 մլն): Մենդեշի հաճախորդների տրանսֆերային գործարքների ընդհանուր գումարը կազմում է 956.4 մլն դոլար:
Վարկանիշային ցուցակում երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկայի ֆուտբոլի գործակալ Թոմ Կոնդոնը (59.4 մլն): Forbes-ի ամենաազդեցիկ սպորտային գործակալների տասնյակում հայտնվել են նաև Փոնաթան Բերնետը (ֆուտբոլ, 44 մլն), Ֆոլկեր Շտրուտը (ֆուտբոլ, 42.4 մլն), Սեմ և Սետ Լևինսոնները (բեյսբոլ, 42.3 մլն), Գրեգ Գենսկեն (բեյսբոլ, 33.5 մլն), Դեն Լոսանոն (բեյսբոլ, 33.4 մլն), Կեյսլի Կլոուզը (բեյսբոլ, 31.4 մլն) և Ջեյ Պի Բարրին (հոկեյ, 29.3 մլն):
Բացի Ռոնալդուից, Մենդեշը զբաղվում է նաև «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի և «Չելսիի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գործերով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը