Բաժիններ՝

Ինչո՞ւ է պետք մի կողմ նետել հին իրերը

Մի վախեցեք մի կողմ նետել հնամաշ իրերը, այդպիսով դուք ձեր կյանքում տեղ եք բացում նորի և առավել հրաշալիի համար:

1. Լիության կանոն գոյություն ունի: Այն է՝ նորը ստանալու համար պետք է ազատվել հնից: Այլապես նորի համար տիեզերքը տեղավորելու տեղ չի գտնում:

2. Չինաստանում մի ասացվածք կա՝ «Մինչև հինը չգնա, նորը չի գա»:

3. Ֆեն-շուի կանոններով՝ հին իրերը խանգարում են կենդանացնող Ցի էներգիայի ազատ հոսքին, այդ իսկ պատճառով նորի մասին անգամ խոսք լինել չի կարող:

4. Երբ հին իր ենք կրում, կամ այնպիսի օծանելիք ենք ցանում, որը վաղուց չենք օգտագործել, կամ լսում ենք երաժշտություն անցյալից, մենք, կարծես, անցյալ ենք գնում: Դրանք, այսպես կոչված՝ հիշողության խարիսխներն են: Հին իրերի հետ՝ օծանելիք, հագուստ, անցյալի հիշողություններ են կապված, և դրանք ավտոմատ կերպով ի հայտ են գալիս «խարիսխների» հետ շփման ժամանակ: Սակայն հարցն այն է, որ ի հայտ են գալիս ոչ միայն էմոցիաները, այլև՝ հին մտքերը, որոնք չափազանց վտանգավոր են, քանի որ հենց մտքերն են ձևավորում մեր կյանքը: Մենք մտածում ենք անցյալի մասին, այդ իսկ պատճառով չենք ստանում այն, ինչ ցանկանում ենք:

5. Հին իրերից կառչելով՝«իսկ եթե գումար չլինի՝ նորը գնելու համար, և ես երբեք նման բան չունենամ» մտքերով, մենք աղքատների մտածելակերպն ենք որդեգրում, որի արդյունքում էլ աղքատ կյանք ենք ստանում: Եթե մենք հանգիստ մի կողմ նետենք հին ու անպետք իրերն այն մտքով, որ նորը կգնենք, ապա տիեզերքը մեզ կտա ամենալավը: Այդպես մենք որդեգրում ենք հարուստների մտածելակերպն ու նման կյանք ենք ստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս