Բաժիններ՝

«Կադրերի բաժին N 168»-ում ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆՆ Է (բացառիկ)

Համաշխարհային ճանաչում վայելող հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանն այս շաբաթ 168.am-ի ընթերցողներին առաջարկում է նայել իր նախընտրած ֆիլմերից մեկը՝ Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոքի «Գլխապտույտը» (Sir Alfred Joseph Hitchcock, «Vertigo»):
Ատոմ Էգոյանը մեր ընթերցողներին իր առաջարկած ֆիլմը մեկնաբանում է այսպես.

«Ֆիլմը, որ կարող եմ կրկին ու կրկին նայել՝ Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոքի «Գլխապտույտ» աշխատանքն է: Կարծում եմ, որ այն նայողին ցանկության և տենչի առանձնահատուկ տրամադրություն է ստեղծում, իսկ երաժշտության և պատկերի համադրումը պարզապես չտեսնված է: Թեև ֆիլմի որոշ հատվածներ իմաստային առումով գրեթե ոչինչ չեն արտահայտում, մենք, այնուամենայնիվ, տարվում ենք ինչ-որ հետապնդող երազի մեջ գտնվելու զգացողությամբ»:

KADR-03(The film I can watch over and over again is Hitchcock’s VERTIGO. I think it creates an exceptional mood of longing and desire, and integration of the music with image is wonderful.

Though parts of the film don’t make literal sense, we are swept up by the feeling of being inside a haunting dream. Atom Egoyan).

Կարդացեք նաև

Kino Atom (2) Kino Atom (1) Kino Atom (5)

Ֆիլմը պատմում է ոստիկան Սկոտիի մասին, ով ազատվում է աշխատանքից՝ շարունակվող դեպրեսիայի և բարձրությունից ունեցած վախի պատճառով, որ ծառայակից ընկերոջ մահվան պատճառն էր դարձել: Հոգեբանական տրավման հետապնդում է հերոսին այնքան ժամանակ, մինչ հետքերը դուրս են բերում խորհրդավոր կնոջ վրա:

Kino Atom (4)Տեղեկացնենք, որ Կինեմատոգրաֆիայի բրիտանական ինստիտուտը (BFI) կազմել է հերթական` «Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի» վարկանշային աղյուսակը: Այն գլխավորում է Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» թրիլերը: Ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմս Ստյուարտը, Քիմ Նովակն ու Բարբարա Բել Գեդդեսը, էկրան է դուրս եկել 1958թ.:

Նշենք նաև այն, որ 250 լավագույն ֆիլմերի (ըստ IMD վարկածի) ցանկում ներգրավված ռեժիսորներից ամենաշատը Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերն են, այդ թվում նաև՝ «Գլխապտույտը»:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ`

168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։

Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս