«Կուբանը» պայմանագիր է առաջարկել «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինին
«Դեղնականաչները» հետաքրքրված են ազատ գործակալի ծառայություններով, որին պետերբուրգցիներն աշխատանք են առաջարկել ակումբի համակարգում:
«Զենիթի» նախկին հարձակվողը կարող է կարիերան շարունակել «Կուբանում»:
Կրասնոդարյան ակումբը ցանկանում է 34-ամյա Արշավինին տեսնել իր կազմում և արդեն համապատասխան առաջարկություն է արել: Հայտնում է Sports.ru-ն:
Հունիսի վերջին լրացավ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Զենիթի» հետ և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը դարձավ ազատ գործակալ:
Դրա հետ մեկտեղ՝ կապտասպիտակաերկնագույններն Արշավինին առաջարկել են անցնել աշխատանքի ակումբի համակարգում:
Անցյալ մրցաշրջանում Արշավինը «Զենիթի» կազմում անց է կացրել 14 խաղ, խփել է 4 գնդակ և չի կատարել ոչ մի գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը