
Արքայադուստր Դիանայի զգեստն աճուրդում վաճառվել է 200 հազար դոլարով

Արքայադուստր Դիանայի Versace զգեստը Julien’s Auctions-ում վաճառվել է 200 հազար դոլարով, հայտնում է People-ը:
Զգեստի նախնական գինը աճուրդում կազմել է 30 հազար դոլար: Նախավերջին առաջարկը կազմել է 80 հազար դոլար:
Նշվում է, որ 200 հազար դոլար գինը, որը նախորդից կրկնակի ավելի է, զարմանք է հարուցել աճուրդի բոլոր մասնակիցների մոտ: