Ակցիայի մասնակիցներն արդեն Բաղրամյան պողոտայում են

Իրազեկման ակցիայի մասնակիցները քիչ առաջ հասան Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցների նպատակն էր քաղաքացիներին իրազեկել Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիայի մասին: Երթի մասնակիցները կոչ արեցին քաղաքացիներին միանալ Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակողներին: Բարձրախոսով ակցիայի կազմակերպիչներից մեկը նշեց, որ իրենք «թակարդը» չեն ընկնելու, մանիպոլիացիայի չեն ենթարկվելու, շարունակելու են պայքարել` իրենց պահանջների բավարարմանը հասնելու նպատակով:

Նշենք, որ ակցիան սկսվեց Ազատության հրապարակից, ապա անցան Հյուսիսային պողոտայով, Աբովյան, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայում և հասան Բաղրամյան պողոտա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031