Գիտնականները բացահայտել են Սախալինում գտնված «ծովահրեշի» առեղծվածը
Օրերս Սախալինի Շախտյորսկ քաղաքի օդանավակայանից ոչ հեռու` ափամերձ շրջանում, հայտնաբերվել են առեղծվածային կենդանու մնացորդներ: Տեղի բնակիչների մոտ առաջին ծագած միտքն այն էր, որ դա դինոզավր է: Գիտնականները կարծում էին, որ դա կամ դելֆին է, կամ կետ:
Փորձագետներին շփոթեցնում էր պոչի հատվածում գտնվող բուրդը:
Եվս մեկ հանելուկ. ինչպե՞ս է այդ առեղծվածային էակը հայտնվել Սախալինի ափերին:
Ամենից շատ բոլորին շփոթեցնում էր կենդանու կտուցը, որը նման էր թռչնի կտուցի, և մազածածկույթը, որն արտաքնապես կարծես երկար բուրդ լինի:
Մի մասը կարծում էր, որ դրանք մարմնին կպած ջրիմուռներ են, իսկ մյուսները համոզված էին, որ ծովային կենդանին ծածկված է բրդով: Իր չափերով անհայտ կենդանին երկու անգամ մեծ է մարդուց:
Ռուս գիտնականներն արդեն հրապարակել են «ծովահրեշի» հետազոտությունների արդյունքները:
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ անհայտ ծագում ունեցող կենդանու մնացորդները պատկանում են հյուսիսային շշաքիթ կետի ձագին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը