
Համացանցում հայտնվել են Samsung-ի ամենաբարակ սմարթֆոնի լուսանկարները

Galaxy A8-ի պատյանի հաստությունը ընդամենը 5,9 միլիմետր է, ինչն ուղիղ 1 միլիմետրով ավելի բարակ է Apple iPhone 6-ից:
GSM Arena կայքում հայտնվել է Samsung Galaxy A8-ի դեռևս չթողարկված սմարթֆոնի ենթադրյալ բնութագրերն ու լուսանկարները: Ըստ կայքի տրամադրած տեղեկության, Galaxy A8-ը կդառնա Samsung-ի ամենաբարակ սմարթֆոնը:
Samsung Galaxy A8 սմարթֆոնի էկրանի չափը 5,66 դյույմ է (մոտ 144 միլիմետր), իսկ պիկսելների խտությունը` 389 դյույմ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը