Պերեսը դեմ չէ, որ Կասիլիասն ու Ռամոսը հեռանան
«El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ չէ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասի և պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալուն։
«Սերուցքայինների» այս ֆուտբոլիստների և Պերեսի միջև հարաբերությունները լարված են։ Նա ցանկանում էր «ազատվել» Կասիլիասից դեռ 2014 թվականին, սակայն ակումբի դարպասապահը որոշեց մնալ։ Ինչ վերաբերում է Ռամոսին, ապա նա ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ. խնդիրը հիմնականում ֆինանսական է:
Ռամոսը մտածում է, որ Պերեսը վարկաբեկել է իրեն՝ ներկայացնելով՝ որպես շահի հետևից ընկած ֆուտբոլիստ, ով չի հարգում ակումբի արժեքները: Ըստ Ռամոսի՝ այս կերպ Պերեսը փչացրել է պաշտպանի համբավը:
Սիրարփի Աղաբաբյան