Բաժիններ՝

Օբամայի դուստրը, որպես ասիստենտ, աշխատում է ամերիկյան սերիալում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրն առաջին անգամ չէ, որ աշխատում է նկարահանման հրապարակում:

TMZ կայքը հաղորդում է, որ Մալիա Օբամային նկատել են «Աղջիկներ» ամերիկյան հումորային սերիալի նկարահանման հրապարակում, որի հեղինակն է Լինա Դանեմը: ԱՄՆ նախագահի 17-ամյա դուստրն աշխատում է՝ որպես ասիստենտ: «Աղջիկներ» հեռուստասերիալն արժանացել է «Ոսկե Գլոբուսի»` տարվա լավագույն սերիալ անվանակարգում:

Նախօրեին լրագրողները տեսել էին աղջկան Բրուքլինում` HBO հեռուստաալիքի ծրագրի դրվագների նկարահանման ժամանակ: Անցած տարի ամռանը Մալիան նույնպես աշխատում էր «Սահմանից այն կողմ» սերիալի նկարահանման հրապարակում` Հոլի Բերիի հետ:

Ավելի վաղ Օբամայի դուստրերին մեղադրում էին անհարգալից պահվածքի և անճաշակության համար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և իր տիկնոջ` Միշել Օբամայի երկու դուստրերին` 14-ամյա Սաշային և 17-ամյա Մալիային, քննադատել էին այն բանի համար, որ Շնորհակալության օրվա ավանդական արարողության ժամանակ հագել էին կարճ շրջազգեստներ և շատ «ձանձրալի» տեսք ունեին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս