Բաժիններ՝

«Համլետ Ասատրյանը ընդունված էր հենց քաղաքագլխի և քաղաքի ղեկավարության կողմից». Գոմցյանը՝ Երևանում սպանված գործարարի մասին

Երևանում, Օհանովի փողոցի բնակարաններից մեկում սպանված Ռոստովի մարզի Ազով քաղաքի 46-ամյա բնակիչ Համլետ Ասատրյանի դին երեկ տեղափոխվել է Ռուսաստան: Հիշեցնենք, որ Համլետ Ասատրյանի դին հայտնաբերվել էր հուլիսի 12-ին, ժամը 19:00-ի սահմաններում՝ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով: Այսօր կկայանա նրա հուղարկավորությունը:

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը 168.am-ի» հետ զրույցում իր ցավակցությունները հայտնեց սպանվածի ընտանիքին:
«Շատ ցավալի դեպք է, ուներ 3 զավակ՝ երկու աղջիկները ուսանող են, տղան՝ անչափահաս դպրոցական տարիքում: Ծնող են կորցրել, ողբերգություն է համարվում ընտանիքի համար, նաև իր հարազատների ծանոթների համար: Ցավալի դեպք է»,- ասաց Ա.Գոմցյանը:

Ըստ նրա՝ Հ. Ասատրյանը բիզնեսի մարդ էր, տարբեր բիզնեսներ ուներ, բայց թե կոնկրետ ինչով էր զբաղվում ու ինչպես՝ հյուպատոսը դժվարացավ նշել: Նա նաև չպատասխանեց հարցին, թե կա՞ արդյոք տեղեկություն՝ Հ. Ասատրյանն անձնական թշնամություն կամ այլ խնդիրներ ունե՞ր. «Ամենացավալին՝ երիտասարդ էր, լավ ընտանիք ուներ, հետևում էր ընտանիքին: Ինքը Հայաստան շատ էր հաճախում, Հայաստանում բանկարան էր գնել: Ազովի քաղաքագլուխ Սերգեյ Բեզդոլնին իրեն գիտեր, ճանաչում էր, ինձ զանգել հարցրել է: Ընդունված էր հենց քաղաքագլխի և քաղաքի ղեկավարության կողմից, բարեգործություն շատ էր անում ռուսական կողմին ու հայկական կողմին: Ճանաչված և ընդունված մարդ էր: Բեզդոլնին քաղաքի ղեկավարության անունից ցավակցում է իր ընտանիքին, նաև մասնակցելու է հուղարկավորությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս