Վրաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Վրաստանի արտգործնախարարությունը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով Ռուսաստանին բողոքի նոտա է փոխանցել՝ կապված Հարավային Օսիայի հետ սահմանին տարբերիչ նշաններ տեղադրելու հետ, հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամլո ծառայությանը:
Այսօր վրացական կողմի նախաձեռնությամբ Վրաստանի ԱԳՆ-ում կայացել է հանդիպում Վրաստանում Շվեյցարիայի դեսպան Գյունտեր Բեհլերի հետ:
Հանդիպմանը Վրաստանի ներկայացուցիչները ներկայացրել են ամբողջական տեղեկատվություն հուլիսի 10-11-ին Հարավային Օսիայի հետ սահմանին՝ վրացական Ցիտելուբանի ու Օրչոսանի գյուղերի տեղադրված տարբերիչ նշանների մասին:
Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է «սադրիչ գործողությունները, որոնք նպատակ ունեն անկայունացնել իրավիճակը տեղում»:
Իր հերթին, Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանի այդ գործողությունը չպետք է մնա առանց արձագանքման»:a