Բաժիններ՝

Հունաստանում անշարժ գույքի նկատմամբ ռուսաստանցիների պահանջարկը բարձրացել է 224%-ով

Հունաստանի տնտեսական ճգնաժամն արտասահմանցիների մոտ հետաքրքրություն է առաջացրել տեղի անշարժ գույքի նկատմամբ: Ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում են հենց ռուսաստանցիները:

Հանրաքվեի հայտարարման պահից հունական անշարժ գույքի քառակուսի մետրերի նկատմամբ նրանց հետաքրքրությունն աճել է 224%-ով: Forbes-ը հայտնում է, որ այս տվյալները հրապարակել է անշարժ գույքի Spitoagatos.gr կայքը:

Այս պորտալի տեղեկություններով՝ երկրի անորոշ ապագայի պատճառով տեղացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման հարցումները կրճատվել են 38%-ով: Միևնույն ժամանակ, Հունաստանի անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունն աճել է արտասահմանցի գնորդների մոտ, ովքեր փնտրում են շահավետ առաջարկներ:

Ըստ այդմ, Հունաստանում հանրաքվեի հայտարարման պահից տեղական բնակարանների նկատմամբ արտասահմանցիների հետաքրքրությունն աճել է 60%-ով, իսկ հանրաքվեի որոշման առաջին օրերին` 130%-ով:

Առաջատար դիրքում են ռուսաստանցիները, որոնց հետաքրքրությունը հանրաքվեի պահից հասել է 224%-ի: Նրանց հետևում են եկվորները` Իտալիայից (194%), Ֆրանսիայից (156%), Թուրքիայից (105%), ԱՄՆ-ից (114%), Ավստրալիայից (105%) և Կանադայից (96%):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031