Իրանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացի. «Ամերիկայի ձայն»

Իրանի միջուկային ծրագրի հարցում ձեռք բերված համաձայնությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար, համոզված է Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում վերլուծաբանը նշել է, որ համաձայնագրի իրականացման եւ Իրանից որոշ պատժամիջոցների հանման դեպքում հայկական կողմը կարող է խորացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը առեւտրի, փոխադրումների եւ տեխնոլոգիաների ոլորտում.

«Իրանի հետ առեւտուրը Հայաստանի արտաքին առեւտրի ընդամենը 5 տոկոսն է կազմում, ինչի պատճառը պատժամիջոցներն էին. այսպիսով, Իրանից պատճամիջոցները հանելուն պես Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն»:

Դրան գումարած՝ Հայաստանն իրական հնարավորություն է ստանում իր տարածքով իրանական գազ տեղափոխել դեպի Եվրոպա, ինչն իրական է նույնիսկ Ռուսաստանի հակազդեցության դեպքում.

«Ես միանշանակ Հայաստանին կխրախուսեի քննարկել Իրանի եւ Վրաստանի հետ իրանական էներգակիրների իր տարածքով փոխադրման հնարավորությունները»:

Ընդհանուր առմամբ, Սթրոնսկիի կարծիքով, համաձայնագիրը պետք է նպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Համաձայնագրին այլ կերպ է նայում նախկինում ռազմական փորձագետ,  իսկ ներկայում` Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանկը, ում կարծիքով, ամեն ինչ կապված կլինի Թեհրանից: Մասնավորապես, պատժամիջոցների մի մասի վերացման դեպքում Իրանն իրավունք կստանա ազատորեն վաճառել նավթ եւ գազ, որից մոտավոր հաշվարկներով 150 միլիարդի հավելյալ եկամուտ կստանա:

Վերլուծաբանի կարծիքով, այդ գումարի մի մասը կարող է օգտագործվել հարեւանների թվում իրանական ազդեցության ավելացման համար.

«Իրանը կփորձի ավելացնել սեփական դերակատարությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում, սակայն, հնարավոր է անի դա ավելի քաղաքակիրթ մեթոդներով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս