7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի գործի նախաքննությունը շարունակվում է

Տաշիր-Ստեփանավան ճանապարհին 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են նաև, որ քրեական գործով նշանակված դատավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Նշենք, որ 7 երիտասարդի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչկան կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրոնսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Վթարի հետևանքով մահացել էին Տաշիր քաղաքի բնակիչներ  Վանիկ Ստեփանի Մարդոյանը, Կարեն Խաչիկի Խաչատրյանը, Գևորգ Արթուրի Պողոսյանը, Արման Հրաչյայի Տոնոյանը, Գասպար Սեդրակի Ղուկեյանը, Վահագ Վախթանգի Ալբերտյանը և Երևան քաղաքի բնակիչ Արթուր Հարությունի Բալյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031