Բաժիններ՝

Նյու Յորքը ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած սևամորթ տղամարդու ընտանիքին 6 մլն դոլար կվճարի

Նյու Յորի իշխանությունները համաձայնել են 5,9 մլն դոլար վճարել սևամորթ Էրիկ Գարների ընտանիքին, ով մահացել էր ոստիկանության կողմից ձերբակալվելուց անմիջապես հետո, հայտնում է BBC News-ը:

Նրա մահը անցած տարվա հուլիսի 17-ին հասարակական մեծ արձագանք էր առաջացրել ամերիկյան հասարակությունում:

6 երեխաների հայր Գարներին ոստիկանները փորձել էին ձերբակալել փողոցում ծխախոտի անօրիանական վաճառք իրականացնելու համար: Այն բանից հետո, երբ Գարները դիմադրություն էր ցուցաբերել, ոստիկանները կիրառել էին խեղդող հնարք՝ նրան գցելով գետնին:

Դրանից հետո ոստիկանները զսպում էին տղամարդուն, ով բղավում էր, որ չի կարողանում շնչել: Տղամարդը մոտ մեկ ժամ անց մահացել էր հիվանդանոցում: Պարզվել էր, որ տղամարդը տառապել է բրոնխյալ ասթմայով:

Նրա «Ես չեմ կարողանում շնչել» խոսքերը սևամորթների բողոքի ցույցերում կարգախոս էին դարձել ողջ ԱՄՆ-ում:
Նրա ընտանիքը 75 մլն դոլարի հայց էր ներկայացրել Նյու Յորքի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս