Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է Լևանդովսկիով, Արսեն Վենգերը Բենզեմային կանչում է «Արսենալ». տրանսֆերային նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Լևանդովսկիով:

Ըստ The Telegraph-ի տեղեկության, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի` մի քիչ դատարկված տրանսֆերային ցանկությունների ցուցակի առաջին տեղում հիմա Ռոբերտ Լևանդովսկին է: Բայց աղբյուրը վստահ չէ, որ «Բավարիան» ևս մեկ ֆուտբոլիստի կվաճառի «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Մանչեսթեր Յունայթեդի» պահեստային տարբերակը Էդինսոն Կավանին է: Եթե Լևանդովսկու հետ ոչինչ չստացվի, ապա Վան Գալն ուրախ կլինի նաև Կավանիի համար:

Արսեն Վենգերը Բենզեմային կանչում է «Արսենալ»:

El Confidencial-ի լրագրող Կիկ Մարինին հայտնի է դարձել Քարիմ Բենզեմայի և Արսեն Վենգերի հանդիպման մասին: «Ռեալ Մադրիդի» հարձակվողը դեմ չէ տեղափոխվել «Արսենալ», քանի որ Ռաֆա Բենիտեսն ակտիվորեն նոր հարձակվող է փնտրում:

Ռուսաստանի հավաքականը կգլխավորի հայրենական մարզիչ:

Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը պատմել է, թե ով կարող է դառնալ Ռուսաստանի հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը:

«Հաջորդ մարզիչը կլինի հայրենական: Քննարկվում են մի քանիսի թեկնածություններ` Սլուցկու, Սյոմինի, Բերդիևի և Բորոդյուկի: Չերչեսովը երեկ ազատվել է: Համատեղումը հնարավոր է: Բայց մինչև ընտրական փուլի ավարտը»,- Սիմոնյանի խոսքերը հաղորդել է «Чемпионат»-ը:

Դի Մարիան հնգամյա պայմանագիր է համաձայնեցրել «ՊՍԺ»-ի հետ:

Le Parisien-ը հաղորդել է, որ Անխել Դի Մարիան պայմանավորվել է «ՊՍԺ»-ի հետ հնգամյա պայմանագրի մասին: Հիմա տրանսֆերային գնի վերաբերյալ փարիզեցիները պետք է կոմպրոմիսի գնան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

3 անգլիական ակումբ ուզում է ձեռք բերել Սերժ Օրիեին:

France Football-ը գրում է, որ «ՊՍԺ»-ի պաշտպան Սերժ Օրիեն 3 առաջարկ ունի Անգլիայից: Թիմերը չեն նշվում, բայց ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ դիվուարցուն ցանկանում է գնել «Արսենալը»:

Օտամենդին այլևս չի ցանկանում խաղալ «Վալենսիայի» կազմում:

Ըստ Marca-ի տեղեկության, արգենտինացին խնդրել է ծանոթներին վաճառել այն ամենը, ինչ նա ունի Վալենսիայում: Հուլիսի 26-ին Օտամենդին պետք է վերադառնա ակումբի տրամադրության տակ, բայց ֆուտբոլիստը ցանկանում է մինչ այդ փոխել թիմը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս