Բաժիններ՝

Հռոմի պապի վարորդի կողմից պապամոբիլում արված սելֆին պայթեցրել է համացանցը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վարորդը վերջինիս հետ սելֆի է արել՝ գտնվելով Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում պապամոբիլի ղեկին: Սեբաստիան Գոնսալեսը դարձել է Twitter-ի աստղ, երբ հրապարակել է Հռոմի պապի հետ իր սելֆին, հայտնում է The Daily Mail-ը:

Հռոմի պապը լուսանկարում հետևի ֆոնին է՝ թիկնապահի ու լրագրողների հետ, նրանք երևում են մեքենայի հետևի ապակուց:

Twitter-ում լուսանկարը ավելի քան 1000 ռեթվիթ է ունեցել, բազմաթիվ օգտատերեր նշել են, որ դա Հռոմի պապի՝ «բոլոր ժամանակների լավագույն սելֆին» է:
Գոնսալեսի մասին նկարահանել են վիդեոսյուժեներ, իսկ լուսանկարն իսպանալեզու ԶԼՄ-ներում շարունակում են քննարկել մինչ օրս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս