
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակը. Արոնյանը զիջել է դիրքերը

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների վարկանիշային թարմացրած աղյուսակը: Հայ գրոստմայստեր Լևոն Արոնյանը 10-րդն է: Նա նախորդ ամսվա իր վարկանիշից նահանջել է 2 հորիզոնական:
Արոնյանի պաշտոնական ԷԼՕ-ն այժմ կազմում է 2 765: 2009 թվականից սկած սա նրա ամենացածր ցուցանիշն է:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը (2 853):
Ներկայացնենք նաև մեր մյուս շախմատիստների արդյունքները: Գաբրիել Սարգսյանը 66-րդ տեղում է (2 673), իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 96-րդ (2 653): Ցավալի է, բայց թոփ-100 շախմատիստների թվից դուրս են մնացել Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը:
Սիրարփի Աղաբաբյան