Աղ. իմաստուն մթե՞րք, թե՞ «սպիտակ մահ»
Մեր լեզվում «աղ» բառն արտահայտում է նաև իմաստ կամ էության խորհուրդ։
Փորձենք վերլուծել կամ կրկին վերհիշել, թե ինչպիսի՞ն է աղի ճշմարիտ էությունը։
Աղը բաղկացած է երկու քիմիական տարրերից՝ Na և Cl։
Աղի տրոհման շնորհիվ կարգավորվում է նատրիումի և կալիումի իոնների փոխանակումն արյան և օրգանիզմում գտնվող այլ հեղուկների մեջ։
Հետաքրքիր է իմանալ, որ արյան և ծովի ջրի աղերի բաղադրությունը գրեթե համընկնում է։
Աղն անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր բջիջներին, աղի իոնների օգնությամբ բջիջները «ներկայացնում» են իրենց անհրաժեշտ օգտակար նյութերի «ցանկը»։
Եթե մարդու օրգանիզմը չի ստանում աղի անհրաժեշտ քանակությունը, ապա սկսում է ծախսել մկանային և ոսկրային հյուսվածքներին անհրաժեշտ աղի պաշարը։
Աղի շնորհիվ է, որ մեր օրգանիզմը չի ջրազրկվում, իսկ արյունը չի լերդանում։
Աղի սակավության դեպքում նկատվում է ստամոքսահյութի թթվայնության նվազում, կարող են զարգանալ ոսկորների, մկանների և նյարդային համակարգի հիվանդություններ։
Հնում աղը դարձել է պատերազմների և ապստամբությունների պատճառ (րՏսՊՈՑ, soldier), աղը փոխարինել է դրամին և փոխանակվել է թանկարժեք ապրանքների հետ` «salary»=աշխատավարձ կամ «sal dare»=աղ տալ։
Աղը նաև ապահովության խորհրդանիշ էր, քանի որ պահպանում էր պահեստավորված մթերքը։ Ուրեմն՝ աղի վրա կնքված պայմանագիրը պետք է որ վստահություն ներշնչի։ Իզուր չէ, որ պատմականորեն ձևավորված «Աղով կնքված պայման» արտահայտությունը հայտնվել է Աստվածաշնչում։
Իմաստուն է այն ազգը, որ ասում է. «Աղ ու հաց` սիրտդ բաց», ու աղի վրա է երդվում, իսկ թափված աղը ցայում է ջրով։
Մեր լեզվում «աղ» բառն առնչվում է նաև «աղմուկ» բառի հետ, որի աղե=ձայն տալ, լսել արմատն ունի շատ հին պատմություն։ Սա էլ է տրամաբանական (Տե՛ս Ջ. Սահակյանի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը)։
Աղն ունեցել է և ունի տնտեսական կիրառում` ապակու, օճառի, թղթի, դեղերի, թեթև և նույնիսկ նավթամթերքի արտադրություններում և օպտիկական սարքերում։
Հարգի է վարդագույն աղը
Կա կարծիք, որ վարդագույն աղի հանքերը ձևավորվել են 250.000 մլ տարի առաջ՝ այժմյան Հիմալայան լեռնաշխարհի իջվածքներում։ Վարդագույն երանգը վկայում է այն մասին, որ Հիմալայան աղի մեջ կա զգալի քանակությամբ երկաթ, հնարավոր է նաև՝ պղինձ, կալիում, կալցիում, մագնիում, և այլն։
Պոլ Բրէգգի առաքելությունը
Ազգությամբ ամերիկացի Բրէգգը (1895-1976թթ.) համարում էր, որ ոչ օրգանական սննդամթերքը և հատկապես աղը նպաստում է ծերացման գործընթացի արագացմանը։ Անկասկած, աղի չարաշահումը մեծացնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը և կարող է առաջացնել ճարպակալում։
Զարմանալի է, որ Բրէգգի հայրենակիցներն օգտագործում են օրը մոտ 10-12 գրամ աղ, այն դեպքում, երբ սահմանված չափաբաժինը չպետք է գերազանցի 5 գրամը։ Արդյունքն ակնհայտ է՝ ԱՄՆ-ում մեծ թիվ են կազմում գեր մարդիկ։
Աղի սահմանափակման խնդիրը բարձրացնում է այն հանգամանքը, որ մեզ հայտնի չէ, թե որքան աղ է պարունակվում խանութից գնված մթերքներում։
Անալի սննդակարգերի մասին
Սա վտանգավոր է, քանի որ աղի բացակայության դեպքում օրգանիզմը սկսում է ջրազրկվել. արագանում և առատանում է միզարձակությունը, սակայն ճարպերի քանակը չի նվազում։
Արդյունքում՝ կորցրած քաշն արագորեն վերականգնվում է։
Ինչպես հարստացնել սննդակարգը նատրիումով և յոդով
- Մեծ քանակությամբ նատրիում է պարունակվում նեխուրի սերմում։ ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Ֆրանսիայում այն խառնում են աղի հետ։ Աղի հետ կարելի է խառնել նաև նեխուրի փոշիացրած չոր տերևը (5։1)։
- Դառնափուշի (տե՛ս 168.am, «Դեղնենին՝ որպես յոդի մատակարար» տեսանյութը, 26 սեպտեմբերի, 2013թ.), օվալաձև փշապտուղները հարուստ են օրգանիզմում հեշտ յուրացվող դիյոդիդով։ Բաշկիրիայում բույսը մշակում են՝ աղը յոդով հարստացնելու համար։ Կարելի է խառնել տերևը և աղը (5։1)։
Այլ խորհուրդներ
- Աղի դեպքում պետք է համեմել ոչ թե՝ ըստ ճաշակի, այլ կարևոր է չգերազանցել սահմանված չափաբաժինը` օրը 5 գրամ։
- Աղն ունի հակաալերգիկ` հակագիստամինային և քնաբեր ազդեցություն։ Ասթմայի նոպայի կամ անքնության դեպքում խմեք 100-300 մլ ջուր, լեզվի վրա դրեք կես գրամ աղ և թողեք, որ հալչի բերանում։ Ասթմայի դեպքում օգտակար են աղով ինհալացիաները։
Զգուշացում։ Նման բուժման հաճախակի կիրառումը կարող է առաջացնել արյունահոսություն քթից։
Աղը հաճախ է կիրառվում ժողովրդական բժշկության մեջ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: