Բաժիններ՝

Բրոնխիալ ասթմայի բուժում տնային պայմաններում

Բրոնխիալ ասթման խրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է շնչուղիների մշտական ոչ ինֆեկցիոն բորբոքային պրոցես: Հիվանդության զարգացման գործընթացում դեր են խաղում և՛ ներքին, և՛ արտաքին գործոնները:

Արտաքին գործոններն են՝ ալերգենները, ինֆեկցիաները (վաակները, սնկերը, բակտերիաների որոշ տեսակներ), քիմիական և մեխանիկական խթանները, օդերևութաբանական գործոնները, սթրեսները և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Ամենատարածված ձևերից է նաև փոշու ալերգիան:

Ներքին գործոններին են դասվում իմունային, էնդոկրինային համակարգի, զգայականության խաղտումները և բրոնխների անգործունեությունը, որոնք կարող են լինել ժառանգական և այլն:

Բրոնխիալ ասթմայի ախտանիշները

Բրոնխիալ ասթմայի բնորոշ դրսևորումներ են հանդիսանում շնչարգելությունը, դժվարությամբ արտաշնչելու ժամանակ հևոցը, հազը՝ դժվար խորխաբեր: Երբեմն բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, ինչը վկայում է բրոնխոլոգիական ինֆեկցիայի գործունեության ընդլայնման մասին:
Հիվանդի մաշկը զննելիս կարելի է տեսնել ուղեկցող ալերգիակ ռեակցիաներ, ցան, էկզեմա, փսորիազ:

Առանձնանում են աստմատիկ կարգավիճակի մի քանի աստիճաններ

• Առաջին ստադիայում հայտնվում են ցավեր ուսային հատվածի, կրծքավանդակի, փորի մկաններում, շնչարգելություն և խորխային հազ:

• Երկրորդ ստադիային բնորոշ է հիվանդի ծանր վիճակը: Մաշկը դառնում է գունատ-մոխրագույն երանգի, շնչառությունը՝ մակերեսային և հաճախակի, զարկերակային ճնշումը իջնում է, զարկերակը շոշափվում է դժվարությամբ:

• Աստմատիկ կարգավիճակի զարգացման երրորդ ստադիայում կարող է բացակայել գիտակցությունը, մաշկային շերտը գունատ կապույտ է, զարկերակային ճնշումը այնքան ցածր է, որ շատ դժվար է շոշափվում, կարող են լինել ցնցումներ:

Բրոնխիալ ասթմայի բուժման ժողովրդական միջոցներ

• Պատրաստել բալասան (бальзам)՝ 250գ ալոե, 0,5լ գինի և 350 գ մաքուր մեղր (առանց շաքարի): Բույսի տերևները կտրելուց առաջ 2 շաբաթ այն չջրել: Տերևները մաքրել փոշուց (չլվանալ), կտրտել և դնել ապակյա տրայի մեջ, վրան լցնել գինի և մեղր: Ամենը խառնել և 9 օր թողնել զով տեղում: Կիրառել առաջին 2 օրը օրական 3 անգամ 1 ճաշի գդալ, որից հետո օրական 3 անգամ 1 թեյի գդալ:

• 3-5 տարեկան ալոեի տերևները կտրել, պահել մթության մեջ 2 շաբաթ՝ 4-8 °С-ում, լվանալ, մանրեցնել, վրան լցնել եռացրած ջուր՝ 1:3, թողնել 1–1,5 ժամ և քամել հյութը: Այդ հյութի 0,5 բաժակը խառնել 500 գ մանրեցրած հունական ընկույզի և 300 գ մեղրի հետ: Օգտագօրծել օրական 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ մեկ ճաշի գդալ:

• Մեկ ճաշի գդալ թարմ կամ չորացրած եզան լեզվի վրա ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր և թողնել 15 րոպե: Օրական 4 անգամ ուտելուց առաջ ընդունել մեկ ճաշի գդալ: Հանդիսանում է առատ խորխով շնչուղիների հիվանդության ժամանակ հակահազային միջոց, այդ թվում նաև բրոնխիալ ասթմայի, կապույտ հազի և տուբերկուլյոզի դեպքում:
• 400 գ իմբիրի արմատները լվանալ և կեղևազրկել, անցկացնել քերիչով, լցնել շշի մեջ և վրան ավելացնել սպիրտ: Թողնել արևի տակ 14 օր, ժամանակ առ ժամանակ շիշը թափահարել: Թուրմը պետք է դեղին գույն ստանա: Խմել ուտելուց հետո օրական 2 անգամ 1 թեյի գդալ՝ վրայից խմելով 3 կում ջուր:

• 250 գ աղացած սուրճին ավելացնել 0,5 կգ մեղր և խառնել: Ընդունել փոքրիկ բաժնով ուտելուց առաջ: Պատրաստված թուրմը նախատեսված է 20 օր բուժման համար: Եթե կզգաք, որ Ձեզ արդեն լավ եք զգում, բուժումը կարելի է կրկնել ևս մեկ անգամ:

• 150 գ թարմ քերած ծովաբողկիը խառնել 2-3 լիմոնի հետ և ընդունել օրական երկու անգամ՝ առավոտյան և ճաշից հետո ½ թեյի գդալ, վրայից ոչինչ խմել: Նախատեսված է միայն մեծերի համար:

Ձեր կողքին՝ հանուն Ձեր առողջության:

7777

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս