Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հիմալայան վարդագույն աղ ենք օգտագործում
Հիմալայան լեռները տարածված են ամբողջ Ասիայում և անցնում են նաև Չինաստանով, Նեպալով, Մյանմարով, Պակիստանով, Բութանով, Աֆղանստանով և Հնդկաստանով: Հաճախ մարդիկ Հիմալայան լեռներն ասոցիացնում են Էվերեստի հետ, բայց կա մի բան, որը յուրահատուկ է դարձնում Հիմալայան լեռները, այն է՝ հիմալայան աղը:
Միլիոնավոր տարիներ առաջ բյուրեղացված ծովի աղի դաշտերը ծածկվել են լավայով: Այժմ դրանք Հիմալայան լեռների ընդերքում են գտնվում:
Աղը ոչ միայն պահպանվել է ձյունից և սառույցից, այլև լավան այն պաշտպանել է աղտոտումից: Ահա թե ինչու է հիմալայան վարդագույն աղը համարվում ամենամաքուր աղը: Այսօր այն ավելի շատ է վաճառվում շուկայում:
Ինչո՞ւ է այն վարդագույն
Դրա վարդագույն գունավորումն ապացուցում է, որ հիմալայան աղը պարունակում է հանքանյութեր և երկաթ:
Առողջարար հատկանիշները
Ինչպես մրգերն ու բանջարեղենը, հիմալայան աղը նույնպես պարունակում է վիտամիններ և հանքանյութեր:
Յոդը
Բնական աղը պարունակում է յոդ, և այն այլևս յոդացման կարիք չունի: Հիմալայան աղն ունի նույն բաղադրիչները, ինչ կերակրի աղը, բայց քանի որ դրա բյուրեղներն ավելի մեծ են, քան կերակրի աղինը, այն ավելի քիչ յոդ է պարունակում:
Պարունակում է 80-ից ավելի հանքանյութեր և տարրեր
Հիմալայան աղը բաղկացած է հանքային բյուրեղներից, որոնք ձևավորվում են երկրի ընդերքում և պարունակում են 85.62% սոդայի քլորիդ և 14.38% հանքանյութեր, ինչպիսիք են՝ սուլֆատը, մագնեզիումը, կալցիումը, կալիումը, երկկարբոնատը, բրոմիդը, բորատը, ստրոնցիումը և ֆլորիդը:
Հիմալայան աղը հարուստ հանքանյութեր պարունակելու շնորհիվ կարող է՝
- Կարգավորել էլեկտրոլիտները
- Խոնավեցնել
- Կարգավորել pH բալանսը և նվազեցնել թթուների ներծծումը
- Թեթևացնել մկանային ցավերը
- Լավացնել նյութափոխանակությունը
- Լավացնել ոսկորները
- Իջեցնել արյան ճնշումը
- Խթանել սննդարար նյութերի ներծծմանը
- Խթանել արյան շրջանառությունը
- Տարրալուծել և հեռացնել տոքսինները:
Չնայած վարդագույն աղը լեռնային ծագում ունի, այնուամենայնիվ, ծովի աղ է: Աղ, որը ծագել է աղի ջրերից: Բայց հիշեք, որ հիմալայան աղն ամենամաքուր աղն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը