
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել 2015 թվականի մայիսի 3-ին ԼՂՀ-ում պլանավորված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ.
«Հայտնի է դարձել, որ 2015 թվականի մայիսի 3-ին «խորհրդարանական» ընտրություններ են անցկացվելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որն ավելի քան 20 տարի է, ինչ օկուպացված է Հայաստանի կողմից: Այդ ընտրությունները բաց կերպով ի ցույց են դնում միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի ու ԵԱՀԿ-ի սկզբունքների խախտում և կվնասեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով մնայուն կարգավորման գործընթացին:
Մենք դատապարտում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը խաթարող այդ քայլը և չենք ճանաչում այդ ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունքները: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիան շարունակելու է աջակցել ղարաբաղյան հակամարտության արդար ու մնայուն կարգավորմանն ուղղված ջանքերին»: