Բաժիններ՝

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայոց ցեղասպանության թեման

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որում քննարկվել են Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը (MGSB), որը հայտնի է նաև «Կարմիր գիրք» անվանմամբ:

Նիստը նախագահել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Դրան մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն ու բոլոր զորատեսակների հրամանատարները:

Նիստի արդյունքներով որոշվել է ներքին սպառնալիքներին առնչվող «հետադիմական տարրերի» բաժնում ընդգրկել «զուգահեռ պետության կառույցը»: Այն որակվել է՝ որպես ներքին անվտանգության սպառնալիք: Ուշագրավ է, որ Ֆեթհուլլա Գյուլենի Ջեմաաթը Թուրքիայի ներքին սպառնալիքների թվից հանվել էր Ռեջեփ Էրդողանի վարչապետության ժամանակ:

Նիստի ժամանակ քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակն ու Թուրքիայի վրա դրա ազդեցությունը, Եմենի ու Լիբիայի զարգացումները և ընդհանրապես Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի օրակարգային հարցերը: Նիստի օրակարգում տեղ է գտել նաև Հայոց ցեղասպանության թեման, ընդգծվել է տվյալ հարցում Թուրքիայի դիրքորոշումը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս