Բաժիններ՝

Քերին ու Լավրովը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի հարցը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները հավանության են արժանացրել Շփման խմբի աշխատանքային չորս ենթախմբի ստեղծման գաղափարաը և կողմ են արտահայտվել Մինսկյան պայմանավորվածությունների վրա դրանց աշխատանքների շուտափույթ սկսմանը:

Լավրովն ընդգծել է Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը: Բացի այդ, Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայի, Լիբիայի ու Եմենի հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930