Բաժիններ՝

Ստուգե՛ք Ձեր հումորային ինտելեկտը. այս 10 անկեկդոտներից քանի՞սն եք հասկանում

1. Հրաշալի գիրք եմ կարդում հակաձգողականության ուժի մասին և չեմ կարողանում այն ցած դնել:

2. Կոնֆուցիոսն ասել է. «Երբ դուք շնչում եք, դուք ներշնչում եք, և երբ դուք չեք շնչում, դուք արտաշնչում եք»:

3. Լավատեսը տեսնում է բաժակը կիսով չափ լի, հոռետեսը՝ կիսով չափ դատարկ, իսկ ինժեները՝ երկու անգամ մեծ է, քան այն պետք է լինի:

4. Ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը գնում են անտառով: Հանկարծ տեսնում են՝ դիմացից արջ է գալիս:
Մաթեմատիկոսը.
– Արջի արագությունն այսպիսին է, մերը՝ այսպիսին, փախչելն անօգուտ է, միևնույն է՝ կհասնի:
Ֆիզիկոսն ինչքան ուժ ունի փախչում է և ասում.
– Արջի ստամոքսի ծավալն այսքան է, մարդու ծավալը՝ այսքան, ուրեմն մեկ մարդը արջին բավական է:

Կարդացեք նաև

5. – Ինչո՞ւ աթեիստը չի կարող լուծել էքսպոնենտալ հավասարումներ:

– Քանի որ նրանք չեն հավատում  վերին ուժերին:

6. – Ի՞ նչ ձայն է հանում ենթաատոմային բադիկը:

– Քուարկ-քուարկ:

7. Ինֆորմատիկայի ուսուցչուհին մտնում է ֆեյսբուք՝ երեխաները ոտքի են կանգնում:

8. Ավստրալիայի դաշտերից մեկով անցնում են կենսաբանը, ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը և տեսնում են, որ մի սև ոչխար է արածում:
– Տեսե՛ք, Ավստրալիայում սև ոչխարներ կան,- բացականչում է կենսաբանը:
– Ո՛չ, կարող ենք ասել միայն, որ Ավստրալիայում առնվազն մեկ ոչխար է բնակվում,- ուղղում է ֆիզիկոսը:
– Ո՛չ, պարոնայք,- ասում է մաթեմատիկոսը,- կարող ենք միայն պնդել, որ Ավստրալիալում բնակվում է առնվազն մեկ ոչխար, որի առնվազն մեկ կողմի մորթին սև գույնի է:

9. Նա ամենուր է երկնքում և Երկրի վրա, նրա շնորհիվ են աստղերը շողում, սակայն նա չի երևում, նա կարող է քեզ երկինք հանել և մեղմորեն իջեցնել, նա կարող է շատ ձևեր ընդունել, նա կարող է բժշկել, կրող է կործանել: Աղոթե՛ք նրան՝ Հելումին:

10. Երկու ատոմ քայլում են. նրանցից մեկն ասում է.

– Օ՜, ո՜չ, կարծես ես կորցնում եմ մի էլեկտրոնս:

– Համոզվա՞ծ եք:

– Այո՛, ես դրական եմ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս