Արտահայտություններ, որ ամաչում ենք ասել մեր ծնողներին
Գոյություն ունի մի քանի արտահայտություն, որ կցանկանայինք ասել մեր ծնողներին, սակայն, չգիտես ինչու, դա ամենադժվարն է: Քանի դեռ ինքներս ծնող չենք դարձել, դժվար է գիտակցել, թե ինչերի միջով են անցնում նրանք՝ մեզ համար անհանգստանալով և ուրախանալով:
1. Ես ամեն օր մտածում եմ ձեր մասին. Անգամ, երբ զբաղված եմ, միևնույն է, ես մտածում եմ ձեր մասին:
2. Հպարտ եմ, որ ձեր երեխան եմ. Դուք ապահովել եք ինձ այն ամենով, ինչ հարկավոր էր ինձ՝ ինքնուրույն մարդ դառնալու համար:
3. Ես գնահատում եմ այն, ինչ արել եք ինձ համար. Կան մեծ քանակությամբ մանրուքներ, որոնք անփոփոխ են մնացել, և ես երբեք դրանց համար շնորհակալություն չեմ հայտնել: Այդ շնորհակալությունն իմ սրտում է, քանի որ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կապրեի այս կյանքը՝ առանց ձեզ:
4. Ես ձեզ հասկանում եմ. Հասկանում եմ, որ իդեալական չեք, դուք էլ եք մարդ: Հասկանում եմ, որ բոլորս էլ ինչ-որ դժվարությունների միջով ենք անցնում, և որ ոչ ոք ապահովագրված չէ դրանցից: Եվ նույնիսկ, չնայած այդ դժվարություններին, դուք ինձ կյանք եք նվիրել և աջակցել եք կյանքիս դժվար պահերին:
5. Ձեր շնորհիվ ես ավելի լավն եմ դառնում. Ես հուսախաբ չեմ արել ինքս ինձ և շրջապատիս, ինձ հաջողվել է դառնալ բարեհոգի և ուժեղ մարդ: Ձեր շնորհիվ իմ հոգում չի հանգչում կարեկցանքի և հոգևոր ջերմության կրակը:
6. Ես ձեզ սիրում եմ ավելի շատ, քան բառերը կարող են արտահայտել. Սերն առավել շատ արտահայտվում է արարքներով, քան՝ բառերով: Բայց իմ հոգում այնքան շատ սեր կա ձեր հանդեպ, որ, եթե որոշեի պատմել ձեզ այդ մասին, մի ամբողջ դարը չէր բավականացնի:
7. Ցավում եմ. Ես սխալներ եմ գործել, և այդ սխալներն ինձ նորը սովորելու հնարավորություն են տվել: Ներողություն եմ խնդրում սխալներիս և այն վնասի համար, որը գուցե չմտածված հասցրել եմ ձեզ:
8. Դուք միշտ կմնաք իմ լավագույն ընկերները. Դուք անփոխարինելի եք: Դուք միշտ կլինեք այն մարդիկ, ում հետ ես կցանկանամ կիսել կյանքիս առանձնահատուկ պահերը:
9. Դուք իմ հերոսներն եք. Դուք ինձ այնքան երջանիկ և լավ պահեր ու հիշողություններ եք նվիրել, որ միշտ մտածելու եմ ձեր մասին՝ որպես իմ հերոսների: Դուք ոչ միայն ինձ կյանք եք տվել, այլև կողքիս եք եղել կյանքիս ամենադժվար պահերին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը