Բունդեսթագի նախագահը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկից հետո 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որակել է որպես ցեղասպանություն:

Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Բունդեսթագի նիստում՝ Լամերտը հայտարարել է. «Այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմի կեսերին տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում միջազգային հանրության աչքերում ցեղասպանություն էր»:

Բունդեսթագում այսօր քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Սրանից առաջ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հայտարարել էր Հայոց ցեղասպանության իրագործման հարցում գերմանացիների մեղավորության մասին՝ Գերմանիայի ղեկավարության անունից առաջին անգամ օգտագործելով այդ տերմինը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930