Հե˜յ Ե՛Մ, մենք պատրաստ ենք բացել նաև մեր ռազմական արխիվները. Էրդողան

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ հիմնախնդրին.

«Հե˜յ Ե՛Մ, 12 տարի եղել եմ Թուրքիայի վարչապետ, և միջազգային յուրաքանչյուր միջոցառման ժամանակ, որին մասնակցել եմ, հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք բացել մեր արխիվները: Մշտապես ասել եմ, որ ունենք մոտ մեկ միլիոն փաստաթուղթ:

Ասում եմ, որ եթե Հայաստանն էլ ունի արխիվ, ապա թող բացի այն: Եթե երրորդ երկրներն էլ ունեն արխիվներ, ապա թող նրանք էլ բացեն դրանք: Մենք անգամ ավելի առաջ ենք գնում՝ հայտարարելով, որ պատրաստ ենք բացել մեր ռազմական արխիվները: Մենք մտահոգվելու բան չունենք այդ հարցում:

Ներկայումս մեր երկրում գտնվում է շուրջ 80.000 հայ: Նրանց կեսը մեր քաղաքացիներն են, իսկ մյուս կեսը՝ գործազրկության պատճառով փախել են Հայաստանից և հանգրվանել են մեր երկրում:

Սակայն մենք հետ չուղարկեցինք նրանց: Ներկայումս նրանք մեզ մոտ գտնվում են հյուրի կարգավիճակով: Մի՞թե Թուրքիայում կա զուլում: Մենք անգամ պետական գանձարանի գումարներով վերանորոգեցինք Վանա լճի Աղթամար կղզու եկեղեցին»:

Էրդողանը հիշեցրել է, որ նախորդ տարի ինքը, իսկ այս տարի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Հայաստանին հղել են «խաղաղության ձեռք պարզող» ուղերձներ, սակայն «դժբախտաբար անկեղծ սրտով իրենց հղած խաղաղության ձեռքը մնացել է օդում»:

Տեսանյութեր

Լրահոս