
Պուտինն այսօր երեկոյան կժամանի Երևան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երեկոյան մեկնելու է Երևան, ուր նա վաղը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Ուրբաթ օրվա համար Պուտինը պլանավորել է Երևանում երկկողմ հանդիպումներ ունենալ Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսուա Օլանդի հետ:
Կրեմլում ակնկալում են, որ Պուտինն ու Օլանդը քննարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը, ինչպես նաև «Միստրալ» ռազմանավերի հարցը: