Անթալիայում անցկացվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների գագաթաժողովը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների գագաթաժողովում քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է Ուկրաինայի արևելքի հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությունը:

Քերին այս մասին հայտարարել է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ: Քերիի խոսքերով՝ այդ գագաթաժողովում ՆԱՏՕ-ն հստակեցնելու է իր առաջնահերթությունները, որոնցից մեկն էլ լինելու է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան:

Պետքարտուղարը հավելել է, որ քննարկվելու են նաև ՆԱՏՕ-ի հարավում ծայրահեղականներից բխող սպառնալիքի պատասխանը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների գագաթաժողովն անցկացվելու է մայիսի 13-14-ին, Անթալիայում:

Տեսանյութեր

Լրահոս