Սառցե արբանյակի հայտնաբերումը. արտերկրային կյանքի նշանները
Կյանքը Երկիր մոլորակից դուրս հավանական են դարձնում Արեգակնային համակարգից դուրս սառցե արբանյակների նոր բացահայտումները: Սատուրնի արբանյակ Էնկելադոսը, ամենայն հավանականությամբ, պարունակում է տաք աղբյուրներ, իսկ Յուպիտերի հսկայական արբանյակ Գանիմեդը, ըստ երևույթին, իր ընդերքում ունի օվկիանոս, որը կարող է պարունակել ավելի շատ ջուր, քան Երկիր մոլորակի բոլոր ջրերը՝ միասին վերցրած: Ենթադրություններ կան, որ Գանիմեդի օվկիանոսը կարող է ունենալ մոտ 100 կմ խորություն, որը 10 անգամ գերազանցում է Երկրի օվկիանոսների ամենամեծ խորությանը:
Էնկելադոսը Սատուրնի խոշորագույն արբանյակներից վեցերորդն է՝ ընդամենը 505 կմ տրամագծով: Չնայած իր փոքր չափերին, Էնկելադոսն անչափ ուշագրավ է ջրային պայթյուններով, ինչի մասին առաջին անգամ՝ 2005 թ. հայտնել է ՆԱՍԱ-ի Կասինի (Cassini) տիեզերանավը: Այժմ գիտնականները պարզել են, որ Էնկելադոսն իր սառցե ընդերքում կարող է ունենալ տաք աղբյուրներ:
«Սա, անշուշտ, մեծ նշանակություն ունի, հատկապես աստղակենսաբանության, արտերկրային կյանքի որոնման և բոլոր նպանատիպ ուսումնասիրությունների համար»,- ասում է Կոլորադոյի համալսարանի մոլորակագետ, հետազոտության հեղինակ Շենգ-Վեն Սան Շուն:
«Մասնավորապես, այս նոր արդյունքները վկայում են այն մասին, որ Էնկելադոսի ծովի հատակի պայմանները նման են Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կորուսյալ քաղաք անվանմամբ հիդրոէլեկտրակայանի պայմաններին, որն ապաստարան է հանդիսանում բազմաթիվ կենդանիների, ինչպիսիք են օձաձուկը, խխունջը, երկփեղկ խեցեմորթը, ճիճուն, ծովախեցգետինը, ամփիպոդը և այլ կենդանիներ»,- ասում է Ֆրանսիայի Նանտի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Թոբին:
«Հիմնական տարբերությունն Էնկելադոսի և Գանիմեդի օվկիանոսների միջև ընդերքի ճնշման տարբերությունն է»,- ասում է Թոբին:
Էնկելադոսի օվկիանոսի ընդերքի ճնշումը բավականին ցածր է, ընդամենը 50-100 բար: Այս ցածր ճնշումը թույլ է տալիս, որ ջուրը շրջանառվի ստորգետնյա խոռոչներում՝ այսպիսով օգնելով առաջացնել քիմիական ռեակցիաներ, որոնք էլ կարող են հանգեցնել կյանք առաջացմանը: Ի հեճուկս Էնկելադոսի, Գանիմեդի օվկիանոսի ընդերքի ճնշումը շատ ավելի բարձր է՝ մոտ 15,000-20,000 բար: Նման բարձր ճնշման ժամանակ ջուրը կարող է ձևափոխվել սառույցի:
Այնուամենայնիվ, Գանիմեդը Յուպիտերի միակ արբանյակ չէ, որի վրա ջուր կա: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ Եվրոպան չորրորդ խոշորագույն արբանյակը կարող է ունենալ՝ և՛ սառցե մակերեսով օվկիանոսի ընդերք, և՛ տաք աղբյուրներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոնա Ֆարմանյանը