Բաժիններ՝

ԱՄՆ-ի ծովափնյա ջրերում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ռադիոակտիվ ավիակիր

Daily Mail-ի փոխանցմամբ` գիտնականները Կալիֆորնիայի ծովափնյա ջրերում` 800 մետր խորության վրա, հայտնաբերել են միջուկային փորձարկումներից հետո` 1946 թվականին, ջրասույզ արված Independence ավիակիրը:

Ռադիացիայով վարակված նավը, որը գործնականում մնացել է անվնաս, հայտնաբերել է ԱՄՆ-ի Օվկիանոսագրական ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության արշավախումբը: Նավը հայտնաբերել է Echo Ranger ինքնավար ստորջրյա սարքը:

Հաղորդվում է, որ ծովի հատակին 64 տարի գտնվելուց հետո ավիակիրն ունի այնպիսի տեսք, որ կարծես թե պատրաստվում է օդ բարձրացնել իր ինքնաթիռները:

Independence-ը պատերազմական երկար (1943-1945 թվականներ) ուղի է անցել Խաղաղ օվկիանոսում, ապա վերապրել է ատոմային երկու պայթյուն:

1946 թվականին նրան ընդգրկել են այն թիրախային նավախմբի մեջ, որը նախատեսված է եղել Բիկինի ատոլում ատոմային ռումբի փորձարկման համար:

Նավը հեռու է գտնվել առաջին պայթյունի էպիկենտրոնից, ինչի համար էլ չի խորտակվել: Այդ պատճառով նավը երկրորդ անգամ է փորձարկվել և վերստին խուսափել է խորտակվելուց:

Դրանից հետո նավը բուքսիրի միջոցով հասցվել է Սան Ֆրանցիսկոս, ուր 4 տարի ապարդյուն փորձեր են ձեռնարկվել վարակազերծման ուղղությամբ: 1951 թվականի հունվարի 29-ին ռադիոկատիվ նավը ջրասույզ են արել օվկիանոսում, խոշոր նավահանգիստներից հեռու` Ֆարալոնյան կղզիների մոտ:

27A9983C00000578-3043865-Veteran_Independence_pictured_in_1946_was_one_of_more_than_90_ve-a-18_1429302083629 27AC4D5000000578-3043865-Ambitious_The_ranger_was_deployed_as_part_of_a_two_year_mission_-a-13_1429302083395
27AC4DE900000578-3043865-Tough_The_veteran_ship_pictured_in_1951_even_survived_an_atomic_-a-16_1429302083453
27AC4DF200000578-3043865-Historic_Experts_found_the_giant_U_S_ship_pictured_in_1943_which-a-14_1429302083408 27AC4EFF00000578-3043865-Discovery_Features_of_the_amazingly_intact_USS_Independence_are_-a-15_1429302083411 27AC83BB00000578-3043865-Mystery_Controversy_surrounds_Independence_s_sinking_as_some_bel-a-11_1429302083241 27AC83C600000578-3043865-High_tech_Experts_last_month_used_an_autonomous_underwater_vehic-a-17_1429302083563
27AC4DC300000578-3043865-_Greatest_generation_After_64_years_on_the_seafloor_Independence-a-19_1429302083634

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս