6.2 միլիարդ դրամ ԱՊՊԱ-ից
2015թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 426,139, ապահովագրությունների համար վարորդներից գանձվել է 6 մլրդ 194 մլն 370 հազար դրամ:
Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մարտ ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 2.2 մլրդ դրամ:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,998, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 994-ով։ Հատուցման միջին չափը 2015թ. փետրվար ամսվա դրությամբ կազմել է 214,530 ՀՀ դրամ:
Ընդ որում՝ նախորդ տարիների համեմատ ապահովագրող ընկերությունների շահույթի մակարդակն ավելանում է, նախկինում մոտ 70% վնասաբերության փոխարեն ներկայումս՝ փետրվար ամսվա դրությամբ, վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 55%: